Կարևոր իրադարձություններ

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

05 Հուլիս, 2018 10:41
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է Սահմանադրության օրը: 1995 թվականի այդ օրը երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Այն ժամանակվա ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները կեղծված համարեց, սակայն պաշտոնական տվյալներով Սահմանադրությունն ընդունվեց: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր:

Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել նաեւ 2015-ին: Մասնավորապես, 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ որի Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի: Ըստ այդմ, Հայաստանում այլևս տեղի չեն ունենա նախագահի ընտրություններ՝ համաժողովրդական քվեարկությամբ: Նախագահը կընտրվի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովի և ընտրիչների ինստիտուտի կողմից:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով` 2001 թ. հուլիսի 24-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր և հայտարարված է ոչ աշխատանքային:

 

Լրահոս

Դիտել ավելին