Կարևոր իրադարձություններ

Երևանը խուճապի է մատնել Բաքվին․ «Ժամանակ»

05 Հուլիս, 2018 10:24
Երևանը խուճապի է մատնել Բաքվին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ 

«Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը ռազմական արկածախնդ­րություն է որակել Հայաս­տանի հնարավոր որոշումը ներքին զորքերի վերաբե­րյալ, որ նրանք կանցնեն Ադրբեջանի ուղղությամբ Հայաստանի արտաքին սահմանի պաշտպանությա­նը: Այդ մասին հստակ որո­շում դեռ չկա, սակայն դրա վերաբերյալ տեղեկություն տարածվել էր հայկական մամուլում: Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ որոշ­ման մասին տեղեկությունը կհրապարակվի, իսկ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ հնարավոր այդ որո­շումը կապված չէ սահմանին իրավիճակի լարմամբ:

Այստեղ, իհարկե, հնարավոր են տարբեր մեկնաբանություններ, և ի վերջո՝ անգամ օպե­րատիվ անհրաժեշտության դեպքում այդ մասին չէր հայ­տարարվի ամենայն հավանա­կանությամբ: Սակայն, մյուս կողմից, խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանն ունի ներքին զորքեր, և դրանք, փաստո­րեն, օգտագործվում են ոչ էֆեկտիվ:Այսինքն՝ կա հսկա­յական ստորաբաժանում, որի վրա կատարվում է ծախս, որը, սակայն, ըստ էության, մատն­ված է պարապուրդի: Նախորդ իշխանության համար այդ զոր­քը ներքին հարցեր լուծելու, այսինքն՝ իշխանության քաղա­քական մարտահրավերները ճնշելու համար էր: Նոր իշխա­նությունը որդեգրել է լիովին նոր մարտավարություն, և սկզբունքորեն այլ իրավիճակ է, ու ներքին զորքերը, ըստ էու­թյան, կորցնում են ֆունկցիո­նալ այն նշանակությունը, որ ունեին նախկինում:


Ըստ այդմ՝ կա ֆունկցիոնալ օպտիմալության խնդիր, և այստեղ միանգամայն տրամաբանական է, որ այդ զորքը դրվում է արտաքին ուղղու­թյամբ պաշտպանական ծա­ռայության հարթության մեջ, ինչն ավելի էֆեկտիվ է մի շարք առումներով և ավելի համա­չափ կբաշխի ռեսուրսները՝ թե´ մարդկային, թե´ պետական ֆի­նանսական, այդպիսով նաև որոշակիորեն թեթևացնելով նաև զինված ուժերի ստորաբաժանումների սահմանային բեռը: Այս տեսանկյունից, որո­շումը, անկախ սահմանի իրա­վիճակից, միանգամայն տրա­մաբանական֊ է և նույնիսկ անհրաժեշտ, եթե մենք իրա­պես ապրում ենք նոր Հայաստանում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին