Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Ինչով է զբաղվում Աղվան Վարդանյանը և երբ հարկ կհամարի խոսել. «Ժողովուրդ»

05 Հուլիս, 2018 10:04
Ինչով է զբաղվում Աղվան Վարդանյանը և երբ հարկ կհամարի խոսել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչով է այժմ զբաղվում մոտ երկու ամիս առաջ պատգամավորական մանդատը վայր դրած, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը:

«Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ»,-մեր հարցին ի պատասխան` նշեց նախկին պատգամավորը: Իսկ թե ինչումն է կայանում այդ գործունեությունը, Վարդանյանը չցանկացավ մանրամասնել: «Երբ հարկ լինի, ես կխոսեմ»,-նշեց նա: Իսկ արդյոք չի զղջում իր քայլի համար, նախկին պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ՀՅԴ գերագույն մարմինը, քննելով Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել էր նրան հեռացնել Դաշնակցության շարքերից: Պատճառն այն էր, որ մայիսի 1-ին` վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստին, Աղվան Վարդանյանը չմասնակցեց քվեարկությանը, չնայած որ ՀՅԴ խմբակցությունը նախապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին