Կարևոր իրադարձություններ

Բալասանյանը «մեսիջ» է ուղարկում. Նման լեզվով Փաշինյանի հետ խոսելը կարող է շատ ծանր նստել նրա վրա. «Հրապարակ»

05 Հուլիս, 2018 09:07
Բալասանյանը «մեսիջ» է ուղարկում. Նման լեզվով Փաշինյանի հետ խոսելը կարող է շատ ծանր նստել նրա վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Բալասանյանների ընտանիքը պատրաստվում է վաճառքի հանել Գյումրիում գործող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկան, որտեղ աշխատում է շուրջ 100 աշխատակից։

 

Բալասանյանները դրանով փորձում են «մեսիջ» ուղարկել նոր իշխանություններին, որ եթե շարունակեն իրենց վրա տուգանքներ գրելու քաղաքականությունը, ապա աշխատատեղեր կփակվեն, ինչը Գյումրիի նման աղքատ քաղաքում կարող է հակաիշխանական բունտի հանգեցնել։

Բայց Նիկոլ Փաշինյանին ճանաչողներն ասացին, որ նման լեզվով նրա հետ խոսելը կարող է շատ ծանր նստել Բալասանյանի վրա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին