Կարևոր իրադարձություններ

Իրավաբանական լայն հանրությանն անհայտ է, թե ինչ փոփոխություններ են ուզում անել ներկա իշխանությունները․ «Հրապարակ»

05 Հուլիս, 2018 08:57
Իրավաբանական լայն հանրությանն անհայտ է, թե ինչ փոփոխություններ են ուզում անել ներկա իշխանությունները․  «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է.  «Իրավաբանական շրջանակներում այս օրերին քննարկվում է, որ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը թաքուն ընտրական նախագիծ է գրում, այնպես, ինչպես արել են նախկին իշխանությունները: Բանն այն է, որ իրավաբանական լայն հանրությանն անհայտ է, թե ինչ փոփոխություններ են ուզում անել ներկա իշխանությունները, ընդամենը կցկտուր ինֆորմացիաներ ունեն, այն էլ՝ ասուլիսներից, հարցազրույցներից եւ հրապարակային այլ միջոցառումներից:

Օրինակ՝ խոսում են, որ որոշվել է խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմն իջեցնել։ Նախ ասում էին, որ 5-ի փոխարեն դառնալու է 3, 7-ի փոխարեն՝ 5, սակայն, վերջին տվյալներով՝ մտադիր են իջեցնել 1 տոկոսով։ Այսինքն՝ կուսակցությունների համար 5-ի փոխարեն անցողիկ շեմը կսահմանվի 4 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոսի փոխարեն 6 տոկոս: Մեր աղբյուրը, անդրադառնալով այս փոփոխությանը, նշեց, որ պառլամենտական կառավարման երկրում հակառակն է լինում, անցողիկ շեմը բարձր է լինում, որպեսզի հեշտությամբ կառավարություն ձեւավորեն եւ ետընտրական ճգնաժամերի մեջ չհայտնվեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին