Կարևոր իրադարձություններ

Թրամփի մասին ռեպորտաժում սխալ թույլ տված՝ ABC-ի լրագրողը հեռացել Է հեռուստաալիքից. The Huffington Post

05 Հուլիս, 2018 00:32
Թրամփի մասին ռեպորտաժում սխալ թույլ տված՝ ABC-ի լրագրողը հեռացել Է հեռուստաալիքից. The Huffington Post

Միացյալ Նահանգների ABC հեռուստաալիքի լրագրող Բրայան Ռոսը, որը սխալ Է թույլ տվել ԱՄՆ-ի նախագահ Դոալդ Թրամփի եւ ազգային անվտանգության հարցերի գծով նրա նախկին օգնական Մայքլ Ֆլինի մասին ռեպորտաժում, հեռացել Է պաշտնից: Հուլիսի 3-ին այս մասին հաղորդել Է The Huffington Post ինտերնետ-հրատարակությունը:

Ռոսն անցյալ տարվա դեկտեմբերին ժամանակավորապես հեռացվել Է աշխատանքից այն բանից հետո, երբ ելույթ Է ունեցել ռեպորտաժով, որտեղ, վկայակոչելով անանուն աղբյուր, հայտարարել Է, թե իբր Թրամփն ԱՄՆ-ում նախընտրական արշավի ժամանակ Ֆլինին խնդրել Է կապեր հաստատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Հետագայում պարզվել Է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը:

 

Ինչպես նշել Է The Huffington Post-ը, 69-ամյա Ռոսն ինքն Է որոշում ընդունել հեռանալ հեռուստաալիքից: Նրա հետ մեկտեղ հեռացել Է պրոդյուսեր Ռոնդա Շվարցը, որն աշխատել Է թղթակցի հետ: Նրանք մասնագիտացած Էին լրագրողական հետաքննությունների բնագավարում եւ իրենց նյութերի համար արժանացել են պրոֆեսիոնալ շատ պարգեւների: Ռոսը, որը համարվում Է ամերիկյան ժուռնալիստիկայի վետերաններից մեկը, ընդամենը ABC-ում աշխատել Է ավելի քան 20 տարի:

Անհավաստի նյութի հետ կապված սկանդալը բացասաբար Է ազդել հեռուստաալիքի վարկի վրա: ABC-ն այն ժամանակ նորությունը նեկայացրել Է որպես սենսացիա, սակայն հետագայում հարկադրված Էր ընդունելու սխալը: Հեռուստաալիքը նշել Է, որ լրագրողի աղբյուրը վերապահություն Է արել եւ իրականում նկատի Է ունեցել, որ Թրամփն արդեն ընտրություններից հետո, լինելով ընտրյալ նախագահ, Ֆլինին խնդրել Է կապվել ՌԴ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համատեղ աշխատանքի հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին