Կարևոր իրադարձություններ

Իրանը բողոքի նոտա է հայտնել Ֆրանսիային և Գերմանիային իրանցի դիվանագետի ձերբակալության պատճառով

05 Հուլիս, 2018 00:30
Իրանը բողոքի նոտա է հայտնել Ֆրանսիային և Գերմանիային իրանցի դիվանագետի ձերբակալության պատճառով

Իրանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հայտնել Ֆրանսիային և Գերմանիային՝ կապված իրանցի դիվանագետի ձերբակալման հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

Ավելի շուտ հաղորդվում էր, որ Գերմանիայում ձերբակալվել է Վիեննայում հավատարմագրված իրանցի դիվանագետը՝ Ֆրանսիայում ահաբեկչության նախապատրաստման մասին գործի շրջանակներում: Ավստրիան պահանջել է դիվանագետին զրկել իմունիտետից: Ահաբեկչության կանխման մասին լուրը ԶԼՄ-ներում հայտնվել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Շվեյցարիա և Ավստրիա կատարած այցից առաջ: Իրանը մեղադրանքները հերքում է:

Քասեմիի խոսքով՝ ձերբակալության հանգամանքով պայմանավորված՝ Իրանի ԱԳՆ են կանչվել Ֆրանսիայի և Բելգիայի դեսպանները, ինչպես նաև Թեհրանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը:


«Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին բողոք է հայտնել Ֆրանսիայի դեսպանին և Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված իրանցի դիվանագետի ձերբակալության հետ», - տեղեկացրել է Քասեմին:

 

Լրահոս

Դիտել ավելին