Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում 92-ամյա կինը կրակելով սպանել է իր 72-ամյա որդուն՝ հույս ունենալով խուսափել ծերանոցից

04 Հուլիս, 2018 23:52
ԱՄՆ-ում 92-ամյա կինը կրակելով սպանել է իր 72-ամյա որդուն՝ հույս ունենալով խուսափել ծերանոցից

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում 92-ամյա կինը կրակելով սպանել է իր 72-ամյա որդուն՝ ծերանոց ընկնելուց խուսափելու համար: Այս մասին հայտնում է Reuters  գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:

BBC News-ի հաղորդմամբ՝ կնոջ որդին ցանկանում էր, որ իր մայրը գնա ծերանոց, քանի որ նրա հետ «ապրելը բարդ էր դարձել»: Աննա Մեյ Բլեսինգը ձերբակալությունից հետո պատմել է, որ ինքը երկու ատրճանակ է թաքցրել խալաթի գրպաններում ու որդու ննջասենյակում մի քանի անգամ կրակել նրա վրա:

Ինչպես ոստիկաններին ասել է Մեյ Բլեսինգը, իրեն պետք է «քնեցնել» իր գործողությունների համար, և ինքը մտադիր էր միջադեպից հետո ինքնասպան լինել

Որդու վրա կրակելուց հետո Մեյ Բլեսինգն ուղղել է ատրճանակն իր որդու 57-ամյա ընկերուհու վրա, սակայն վերջինիս հաջողվել է խլել այն ու նետել սենյակի անկյուն

Այնուհետև կինը հանել է երկրորդ ատրճանակը, և նրա որդու ընկերուհին կրկին խլել ու դեն է նետել այն, փախչել ու ոստիկանություն կանչել:

 

Լրահոս

Դիտել ավելին