Կարևոր իրադարձություններ

Բուհի տնօրենը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել լավ գնահատականների պատճառով

04 Հուլիս, 2018 22:33
Բուհի տնօրենը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել լավ գնահատականների պատճառով

Մոսկվայի ֆինանսա-իրավաբանական համալսարանի (МФЮА) Վոլգոգրադի մասնաճյուղի տնօրեն Օկսանա Կոլոմոկը ընդհանուր ռեժիմի գաղութում 6 տարվա ազատազրկման է դատապարտվել լավ գնահատականների դիմաց ուսանողներից կաշառք վերցնելու մեղադրանքով։ Այս մասին lenta.ru-ն տեղեկացել է Վոլգոգրադի մարզի դատախազությունից։

Картинки по запросу МФЮА

Դատարանը պարզել է, որ Կոլոմոկը իր 4 գործակիցների հետ (բուհի դեկանի պաշտոնակատար, 2 մեթոդիստ և դեկանատի աշխատակից) առնվազն 90 անգամ 6-48 հազար ռուբլու դրամական «պարգևատրում» է ստացել ուսանողներից՝ առանց նրանց գիտելիքները ստուգելու դրական գնահատականներ նշանակելու դիմաց։

Картинки по запросу Оксана Коломок

Չնայած հանցակիցները խոստովանել են իրենց մեղքը և հաստատել տնօրենի մասնակցությունը, մեղադրյալը, սակայն, չի ընդունել իր մեղքը։

Տնօրենի հանցակիցները ևս դատապարտվել են 3-3,5 տարվա ազատազրկման՝ զրկվելով դասավանդման իրավունքից։

 

Լրահոս

Դիտել ավելին