Կարևոր իրադարձություններ

Wikipedia-ի իսպանական, իտալական և լատվիական տարբերակները դադարեցրել են աշխատանքը՝ ի նշան բողոքի

04 Հուլիս, 2018 21:58
Wikipedia-ի իսպանական, իտալական և լատվիական տարբերակները դադարեցրել են աշխատանքը՝ ի նշան բողոքի

Wikipedia կայքի իսպանական, իտալական և լատվիական տարբերակները դադարեցրել են աշխատանքը որպես հեղինակային իրավունքների մասին օրենքների դեմ բողոքի նշան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես նշվում է, ցուցարարների կարծիքով, օրենքը վտանգ է ներկայացնում ինչպես օնլայն հաղորդակցության համար, այնպես էլ սահմանափակում է համացանցի հասանելությունը: Փաստաթղթի ընդունման վերաբերյալ քվեարկությունը կայանալու է Եվրախորհրդարանում հուլիսի 5-ին:

Տեղեկությունների համաձայն՝ այժմ օգտատերերն առաջին էջի փոխարեն տեսնում են հետևյալ հաղորդագրությունը. «Սիրելի՛ ընթերցող, 2018 թվականի հուլիսի 5-ին Եվրոպական խորհրդարանում տեղի է ունենալու հեղինակային իրավունքների մասին նախածգի վերաբերյալ քվեարկությունը, որը հաստատվելու դեպքում, լուրջ վնաս կհասցնի համացանցի ազատությանը»,- ասված է փաստաթղթի տեքստում:

 

Լրահոս

Դիտել ավելին