Կարևոր իրադարձություններ

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նախարարների թվի կրճատման մասին օրենքը

04 Հուլիս, 2018 21:50
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նախարարների թվի կրճատման մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունները՝ կապված նախարարների վերակազմավորման և դրանց թվի կրճատման հետ:


Երկրի խորհրդարանը կշարունակի արտահերթ նիստերում քննարկել բոլոր փոփոխություններն արագացված տեմպերով:  

Ավելի վաղ վրաց նորանշանակ վարաչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ մտադիր է կրճատել նախարարների թիվը: Կառավարության ղեկավարը մեկնաբանել էր, որ դրա համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ: Խորհրդարանի կողմից բոլոր փոփոխությունների վերջնական ընդունման ժամանակ Բախտաձեն օրենսդիր մարմնի հաստատմանը կներկայացնի կառավարության թարմացված և կրճատված կազմը


Վարչապետն արդեն տեղեկացրել է, որ մշակույթի և սպորտի նախարարությունները նախատեսվում է միավորել կրթության և գիտության նախարարության հետ, իսկ պատիժների սահմանման նախարարությունը՝ Արդարադատության նախարարության հետ: Վերացվում է հարկադիր տեղահանված անձանց նախարարությունը, իսկ փախստականների հարցերով կզբաղվի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին