Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

2018–ի առաջին կիսամյակում մահացել է 19 զինծառայող. Գլխավոր դատախազություն

04 Հուլիս, 2018 21:20
2018–ի առաջին կիսամյակում մահացել է 19 զինծառայող. Գլխավոր դատախազություն

ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում զինվորական ծառայության հետ կապված դեպքերի արդյունքում մահացել է 19 զինծառայող, որոնցից 2-ը՝ սպա, 16-ը՝ պարտադիր ժամկետային և 1-ը՝ պայմանագրային զինծառայողներ:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Հինգ զինծառայող մահացել է ՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, 2-ը՝ հիվանդությունից, 1-ը՝ ականի պայթյունից, 1-ը՝ սպանության հետևանքով, 1-ը դժբախտ պատահարից, 1-ը՝ ավտովթարից:

Զինծառայողների մահվան դեպքերի կապակցությամբ նախաքննություն է իրականացվում 17 քրեական գործով, որոնցից՝ 4-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով ու 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 1ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և 130-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով:

1 քրեական գործով՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Իսկ 17 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 12 դեպք (հիվանդություններ, ավտովթարներ), որոնցից 10-ը՝ ՀՀ, 2-ը՝ ԱՀ քաղաքացիներ:

Համեմատության համար նշեմ, որ 2017թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում արձանագրվել է զինծառայողների մահված 44 դեպք, որից՝ 35-ը զինվորական ծառայության հետ կապված, 9-ը՝ չկապված (հիվանդություններ, ավտովթարներ, դժբախտ պատահար):

Զինվորական ծառայության հետ կապված դեպքերից՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով՝ 16, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու՝6 զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով՝3, հիվանդությունից՝2, սպանության հետևանքով՝ 1, դժբախտ պատահարից՝ 3, ավտովթարի հետեւանքով մահացել է չորս զինծառայող»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին