Կարևոր իրադարձություններ

Արաբական Էմիրությունների քաղաքացիները բողոքում են վրաց սահմանապահների վերաբերմունքից

04 Հուլիս, 2018 20:28
Արաբական Էմիրությունների քաղաքացիները բողոքում են վրաց սահմանապահների վերաբերմունքից

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վրաստանի օդանավակայաններում սեփական քաղաքացիների վրա ճնշում գործադրելու դեպքերի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:

Հայտարարությունում նշվում է, որ հետազոտությունն արվում է քաղաքացիների բողոքների հիման վրա:

Վրաստան այցելած քաղաքացիները վրաց սահմանապահներին մեղադրում են խտրական վերաբերմունք ցուցաբերելու մեջ՝ նշելով, որ շատերին օդանավակայանից առանց պատճառի հետ են դարձնում: Վրաստանյան Rustavi 2 հեռուստաընկերության փոխանցմամբ, արաբական «Խալիջ թայմս» լրատվականը մի քանի դեպքի է անդրադարձել:

Հոդվածում նշվում է նաև, որ ֆուտբոլի հնդիկ երկրպագուն, որ ծրագրել էր աշխարհի գավաթի խաղերին ներկա լինելու համար Վրաստանի տարածքով հեծանիվով մեկնել ՌԴ, սահմանապահները թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին