Կարևոր իրադարձություններ

ԵՄ մաքսային միության ու Թուրքիայի միջև համաձայնագրի ընդլայնման շուրջ բանակցությունները դադարեցված են․ Գերմանիայի կառավարություն

04 Հուլիս, 2018 19:46
ԵՄ մաքսային միության ու Թուրքիայի միջև համաձայնագրի ընդլայնման շուրջ բանակցությունները դադարեցված են․ Գերմանիայի կառավարություն

Թուրքիայի և Եվրամիության մաքսային միության միջև համաձայնագրի ընդլայնման վերաբերյալ բանակցությունների շարունակումն այս պահին անհնարին է, այս մասին հայտնել են Գերմանիայի կառավարությունից՝ ի պատասխան Գերմանիայի «Ձախ» կուսակցության ուղարկած գրավոր հարցմանը։

Ինչպես փոխանցում է թուրքական artigercek.com կայքը, կառավարությունից շեշտել են, որ Թուրքիան գնալով հեռանում է եվրոպական արժեքներից, շարունակում է ճնշումներ գործադրել լրագրողների հանդեպ ու լուրջ խնդիրներ ունի արդարադատության համակարգում։

Գերմանիայի կառավարությունից հաստատել են, որ ԵՄ մաքսային միության ու Թուրքիայի միջև համաձայնագրի ընդլայնման շուրջ բանակցություններն այս պահին ամբողջովին դադարեցված են, ու առայժմ դրանց վերականգնումը հնարավոր չէ։

Ավելի վաղ ԵՄ Խորհուրդը Թուրքիայում կայացած արտահերթ ընտրություններից հետո անցկացրած նիստում ընդհանուր հայտարարություն է հրապարակել, որում շեշտվում է, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու շուրջ բանակցությունները հայտնվել են փակուղում։ 

Հայտարարության հեղինակները մտահոգություն են հայտնել Թուրքիայում օրենքի գերակայության ու խոսքի ազատության նորմերի խախտումների առնչությամբ ու նշել են, որ Թուրքիան հեռանում է ԵՄ-ից ու դրա որդեգրած արժեքներից։

 

Լրահոս

Դիտել ավելին