Կարևոր իրադարձություններ

Դեկորատիվ լողավազաններում լողալը կարող է էնտերովիրուսներով վարակվելու պատճառ դառնալ. Լիանա Թորոսյան

04 Հուլիս, 2018 19:22
Դեկորատիվ լողավազաններում լողալը կարող է էնտերովիրուսներով վարակվելու պատճառ դառնալ. Լիանա Թորոսյան

Դեկորատիվ լողավազաններում լողալը կարող է հղի լինել բազմաթիվ հիվանդությունների առաջացմամբ՝ ընդհուպ աղիքային վարակներ, այդ թվում էնտերովիրուսներով: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը հորդորեց ծնողներին արգելել երեխաներին լողալ ոչ թույլատրելի վայրերում:

«Դեկորատիվ ջրավազաններում կարող են լողալ նաև թափառող կենդանիներ, կրծողներ, ինչը մեծ վտանգներ է պարունակում: Մեր բալիկների լողը պետք է կազմակերպել այն վայրերում, որտեղ թույլատրվում է լողալ»,-հավելեց բանախոսը:

Շոգ եղանակին նմանատիպ լողավազաններում հատկապես երեխաների լողի դեպքերը կանխելու նպատակով՝ ԱՆ-ն դիմել է Երևանի քաղաքապետարանին և համայնքապետարաններին՝ որոշակի քայլեր ձեռնարկելու առաջարկով:
Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող բոլոր դեկորատիվ ջրավազանների մոտ տեղադրվել են մարդկանց լողալն ու կենդանիներին լողացնելը արգելող վահանակներ:

Ընկերության կողմից ստեղծվել է նաև շրջիկ խումբ, որը պարբերաբար հսկողություն է իրականացնում ջրավազաններում լողալը կանխելու ուղղությամբ և բացատրական աշխատանքներ է տանում այդ երևույթը վերացնելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին