Կարևոր իրադարձություններ

Թրամփի ևս մեկ պաշտոնյա ռեստորանում ենթարկվել է հրապարակային պարսավանքի. ԶԼՄ-ներ

04 Հուլիս, 2018 19:08
Թրամփի ևս մեկ պաշտոնյա ռեստորանում ենթարկվել է հրապարակային պարսավանքի. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահի վարչակազմի ևս մեկ պաշտոնատար անձ ռեստորանում ենթարկվել է հրապարակային պարսավանքի՝ հաղորդում է The New York Post-ը:

Շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով դաշնային գործակալության ղեկավար Սքոթ Պրյուիտին Վաշինգտոնում՝ աշխատավայրից ոչ հեռու գտնվող Teaism ռեստորանում «շշպռել են»: Ուսուցչուհի Քրիստին Մինկը՝ բռնելով երկու տարեկան որդու ձեռքը և նոթատետր, դիմել է պաշտոնյային՝ ընդհատելով նրա ճաշը: Նա նյարդայնացել է, ուստի որոշել է կանխավ նշումներ կատարել նոթատետրում այն մասին, թե ինչ է ուզում հատկապես ասել գործակալության ղեկավարին

«Ես ուղղակի ուզում էի ասել, որ ձեզ համառորեն կոչ եմ անում թոշակի գնալ այն բանի համար, ինչ դուք անում եք մեր երկրում շրջակա միջավայրի հետ: Սա իմ որդին է, նա սիրում է կենդանիներ, սիրում է մաքուր օդ, նա սիրում է մաքուր ջուր»,- ասել է կինը պաշտոնյային:

Այդ պահին նրա ամուսինը տեղի ունեցածը տեսանկարահանել է: Մինկը նշել է, որ Պրյուիտն ու նրա թիկնազորը «փախել են ռեստորանից»՝ չպատասխանելով իրեն:

 

Լրահոս

Դիտել ավելին