Կարևոր իրադարձություններ

Մոդելը՝ թմրադեղերի ու վատ տղաների հետ սեռական հարաբերությունների մասին

04 Հուլիս, 2018 19:00
Մոդելը՝ թմրադեղերի ու վատ տղաների հետ սեռական հարաբերությունների մասին

 

Harper’s Bazaar  ամսագրի շապիկն ու էջերը զարդարել է հայտնի Plus- size մոդել Էշլի Գրեմը, ով պատմել է թմրադեղերի ու վատ տղաների հետ սեքսի մասին։ 

«Իմ կյանքում եղել են ժամանակներ, երբ ես մշտապես խմում էի, թմրադեղեր էի գործածում ու սեքսով զբաղվում վատ տղաների հետ։ Դրա համար ես շատ եմ զղջում։ Ինձ իմ մայրն է փրկել վերջնական անկումից։ Ես տեղափոխվել եմ Նյու Յորք, երբ 17 տարեկան էի։ Ես ինձ շատ վատ էի պահում, չնայած բոլորը մտածում էին, որ ես խելացի ու լավ աղջիկ եմ», - պատմել է 30-ամյա մոդելը, ով արդեն զարդարել է Sports Illustrated ու նույնիսկ Vogue ամսագրի շապիկն ու էջերը։

Էշլին պարբերականի համար ֆոտոշարքում ներկայացել է  Richard Quinn ապրանքանիշի անսամբլներով։

«Այդ ամենը շարունակվեց երկու տարի։ Ես ուտում էի անառողջ սնունդ, չէի աշխատում, գործակալներն ինձ ասում էին, որ իմ կարիերան ավարտված է։ Սակայն մայրս ինձ ասաց, որ ես չվախենամ իմ մարմնից ու աշխատեմ դրա վրա։ Նա ասում էր, որ ես մի օր կփոխեմ շատերի կյանքը», - պատմել է Էշլին։

 

Լրահոս

Դիտել ավելին