Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի բանտերում շարունակում են մնալ 192 լրագրողներ

04 Հուլիս, 2018 18:47
Թուրքիայի բանտերում շարունակում են մնալ 192 լրագրողներ

Թուրքիայի բանտերում 2018 թվականի հունիս ամսվա տվյալներով գտնվել է 192 կալանավորված լրագրող, այս մասին գրում է թուրքական artigercek.com կայքը՝ հղում անելով «Ազատ լրագրողների նախաձեռնության» պատրաստած վերջին զեկույցին։

Նշվում է, որ հունիսի ընթացքում 33 լրագրող կանգնել է դատարանի առաջ, 7 այլ լրագրողի դեմ նոր դատական գործ է բացվել, 1 լրագրող ենթարկվել է դրամական տույժի, արդարացվել են 3-ը։

Հայտնի է, որ Թուրքիայում նախընտրական քարոզչության շրջանում ձերբակալվել ու կալանավորվել է երկուական լրագրող։ 

Զեկույցում ընդգծվում է, որ պետական «Անադոլու» գործակալությունն ու TRT հեռուստաընկերությունը, որոնց բյուջեն կազմվում է պետական հարկերից և որոնք պարտավոր են օբյեկտիվ լուսաբանում ապահովել, նախընտրական քարոզչության ընթացքում գործել են «իշխանամետ քարոզչամեքենայի պես»։

 

Լրահոս

Դիտել ավելին