Կարևոր իրադարձություններ

Վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը

04 Հուլիս, 2018 17:58
Վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը

Հուլիսի 3-ին, ժամը 6.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 22-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ ամուսինը դանակով հարվածել է ձեռքին և ոտքին: Ժամը 7.10-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնից հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «ձախ ազդրի, ձախ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1996 թ. ծնված Լաուրա Դ.-ին, որը հայտնել է, որ ամուսինը տանը դանակահարել է իրեն:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Աբովյան փողոցի թիվ 60 հասցեի մոտից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Մայիս Գ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ տանը, վիճաբանության ժամանակ, երկաթյա կտորով հարվածել է կնոջը` պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին