Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանի դիվանագիտության պատմությունը ներկայացնող կայքէջի շնորհանդեսին

04 Հուլիս, 2018 17:38
Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանի դիվանագիտության պատմությունը ներկայացնող կայքէջի շնորհանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել www.divanaget.amկայքէջի շնորհանդեսին: Կայքում ներկայացվում են հայկական դիվանագիտության 100-ամյա պատմությունը, Հայաստանի երեք հանրապետությունների արտաքին գործերի նախարարները, նրանց գործունեության մասին մանրամասներն ու հայ դիվանագետների վերաբերյալ տարբեր տեղեկություններ: 
Վարչապետը նշել է, որ կարևոր ու գնահատելի աշխատանք է կատարվել: «Կարծում եմ՝ Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի և երրորդ Հանրապետության պատմություններն ապագան կերտելու համար կարևոր ուսումնական նյութ են: Իհարկե, միշտ կան բանավեճեր, թե պատմությունն ինչպես է մեկնաբանվում, սակայն կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր դիվանագետ այդ պատմությունից կարող է անել իր հետևությունները: Առավել տաղանդավորները տարբերվում են նրանով, որ այդ պատմությունից անում են առավել ճշգրիտ հետևություններ: Հույս ունեմ, որ մեր տաղանդավոր դիվանագետներին այս կայքը կօգնի անել առավել ճշգրիտ, օգտակար ու արդյունավետ հետևություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 
Վարչապետը եղել է նաև ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, շրջայցի ընթացքում ծանոթացել ստեղծված պայմաններին, ուսումնական գործընթացի կազմակերպման գործընթացին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին