Կարևոր իրադարձություններ

Լեկցիա թելադրող և դա գրել ստիպող դասախոսներին առաջինը պետք է հեռացնել բուհերից․ ԿԳ փոխնախարար

04 Հուլիս, 2018 17:08
Լեկցիա թելադրող և դա գրել ստիպող դասախոսներին առաջինը պետք է հեռացնել բուհերից․ ԿԳ փոխնախարար

Լեկցիա թելադրող և դա գրել ստիպող դասախոսներին առաջինը պետք է հեռացնել համալսարանից։ Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: 

Փոխնախարարը նշեց, որ ԵՊՀ-ում գրված են առարկաներ, իսկ Ամերկյան համալսարանում ուսանողն է ընտրում դասախոսին և դասախոսը շահարգրգռված է հետաքրքիր լինել, որպեսզի անգործ չմնա: «Լեկցիա թելադրելը, պարտադրել, որ գրեն այդ լեկցիան. նման դասախոսներին առաջինը պետք է հեռացնել, չթողնել համալսարան»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ բուհերում ուսանողներին վատ առաջադիմության համար չեն հանում, որովհետև դիտարկում են որպես «փող բերող», ապա Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեծամասամբ կիսում եմ խնդիրը:

 

Ասել են՝ չկրճատենք վատ դասախոսին, երկու երեխա ունի, ընտանիք է պահում, բայց չեն ասել, թե մի քիչ քեզ թափ տուր, թերթից մի կարդա լսարարանում, մի թելադրի, այդպես ամեն մարդ կարող է դասախոս աշխատել: Այսպես կրթության որակը գնալով ընկել է, բուհը լուծել է աշխատատեղերի խնդիր: Այստեղ լուրջ բարեփոխումներ են պետք»,- նշեց նա: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին