Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Այն պահից, երբ մարզիկները դադարեցնում են իրենց մարզական գործունեությունը, պետք է զորակոչվեն բանակ. վարչապետ

04 Հուլիս, 2018 17:01
Այն պահից, երբ մարզիկները դադարեցնում են իրենց մարզական գործունեությունը, պետք է զորակոչվեն բանակ. վարչապետ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը, ուստի նշված թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը: Դրանից ելնելով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» որոշման նախագծին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս նախագիծը բուռն քննարկումների պատճառ է դարձել: «Առավոտյան այս հարցով ինձ մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը բուռն քննարկում է տեղի ունեցել: Մենք եկանք այն եզրակացության, որ պետք է այս ոլորտում մեր քաղաքականությունը լրջորեն վերանայենք ու այլ մեխանիզմներ ունենանք, որ քաղաքականությունն արդյունավետ լինի: Այս պահին կշարժվենք այն տրամաբանությամբ, որը մինչ այս գործել է՝ արձանագրելով, որ մենք այս հարցը պետք է լուրջ վերանայենք: Այն պահից, երբ մարզիկները դադարեցնում են իրենց մարզական գործունեությունը, տարկետումն այլևս նրանց վրա չի տարածվում և նրանք պետք է զորակոչվեն բանակ: Այսինքն, բանակից ազատման մասին խոսք չի գնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Հաշվի առնելով շախմատ, բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել շախմատ, բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերն ընդգրկելու ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ: Անհրաժեշտ է նաև ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ցուցաբերած արդյունքները հաշվարկել ոչ թե 1-2-րդ, այլ 1-3-րդ տեղերի հաշվարկով՝ առաջնակարգ մարզիկներին աջակցելու համար՝ բացառությամբ նավամոդել և բազկամարտ մարզաձևերի, որտեղ արդյունքները կհաշվարկվեն միայն հաղթողների համար:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին