Կարևոր իրադարձություններ

Եվրոպական Խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան համաձայնագրին

04 Հուլիս, 2018 15:39
Եվրոպական Խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան համաձայնագրին

Եվրոպական Խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին եւ ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձեւին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին կողմ է քվեարկել 573, դեմ 50 եւ ձեռնպահ 45 պատգամավոր: «ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձեւին կողմ է քվեարկել 598, դեմ 52, ձեռնպահ 27 պատգամավոր։

Աշոտյանը գրել է, որ Եվրոպական Խորհրդարանն հուլիսի 3-ի նիստում քննարկել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին համաձայնություն տալու հարցը:

Հիմնական զեկույցը ներկայացրել է պատգամավոր Լասլո Տոկեշը, հարակից զեկուցող է եղել Ֆեդերիկա Մոգերինին: Քննարկմանը մասնակցել են եվրադեպուտատներ տարբեր քաղաքական խմբակցություններից:

Համաձայնագիրը գնահատվել է որպես հաջողության պատմություն եւ պատմական հնարավորություն, ընդգծվել է, որ այն հնարավոր է դարձել եւ ստորագրվել է նախորդ կառավարության օրոք, Մոգերինին հատուկ շեշտել է, որ այն չունի գեոպոլիտիկ բնույթ եւ կոնֆրոնտացիոն չէ։

 

Լրահոս

Դիտել ավելին