Կարևոր իրադարձություններ

Դեկորատիվ լողավազաններում լողալը կարող է էնտերովիրուսներով վարակվելու պատճառ դառնալ

04 Հուլիս, 2018 15:00
Դեկորատիվ լողավազաններում լողալը կարող է էնտերովիրուսներով վարակվելու պատճառ դառնալ

Դեկորատիվ լողավազաններում լողալը կարող է հղի լինել բազմաթիվ հիվանդությունների առաջացմամբ՝ ընդհուպ աղիքային վարակներ, այդ թվում էնտերովիրուսներով:

Լրագրողների հետ զրույցում  ՀՀ ԱՆ  հիվանդությունների  վերահսկման և կանխարգելման ազգային  կենտրոնի հատուկ  վտանգավոր և օդակաթիլային  վարակների բաժնի պետ  Լիանա Թորոսյանը հորդորեց ծնողներին արգելել երեխաներին լողալ ոչ թույլատրելի վայրերում: «Դեկորատիվ ջրավազաններում կարող են լողալ նաև թափառող կենդանիներ, կրծողներ, ինչը մեծ վտանգներ է պարունակում: Մեր բալիկների լողը պետք է կազմակերպել այն վայրերում, որտեղ թույլատրվում է լողալ»,-հավելեց բանախոսը:

Շոգ եղանակին նմանատիպ լողավազաններում հատկապես երեխաների լողի դեպքերը կանխելու նպատակով՝ ԱՆ-ն դիմել է Երևանի քաղաքապետարանին և համայնքապետարաններին՝  որոշակի քայլեր ձեռնարկելու առաջարկով:
Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող բոլոր դեկորատիվ ջրավազանների մոտ տեղադրվել են մարդկանց լողալն ու կենդանիներին լողացնելը արգելող վահանակներ:

Ընկերության կողմից ստեղծվել է նաև շրջիկ խումբ, որը պարբերաբար հսկողություն է իրականացնում ջրավազաններում լողալը կանխելու ուղղությամբ և բացատրական աշխատանքներ է տանում այդ երևույթը վերացնելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին