Կարևոր իրադարձություններ

Որ խախտումների դեպքերում վարորդները կազատվեն տուգանքներից

04 Հուլիս, 2018 14:21
Որ խախտումների դեպքերում վարորդները կազատվեն տուգանքներից

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց համաներում կիրառել վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների նկատմամբ, որոնք կայացվել են մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը: Խոսքը վերաբերում է 13.7 մլրդ դրամ արժողությամբ մոտ 150 հազար տեսանկարահանող սարքերով և 700 հազար շրջիկ մեքենաներով արձանագրված իրավախախտումներին: 
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե քանի անձ է ազատվելու պատասխանատվությունից: Ի պատասխան ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ ոչ թե անձերի քանակով պետք է դիտարկել, այլ՝ դեպքերի. «Որովհետեւ մեկ անձը կարող է մի քանի անգամ կրկնված լինի այս դեպքերում»: Կառավարության նախաձեռնությամբ այս օրենքի նախագիծը առաջարկվում է քննարկել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում՝ սույն թվականի հուլիսի 11-ին ժամը 11:00-ին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին