Կարևոր իրադարձություններ

Կառավարության նիստերի դահլիճում այսուհետ հայկական արտադրության համակարգիչներ կգործեն. վարչապետը կոչ է անում օգտվել հայկական արտադրանքից

04 Հուլիս, 2018 13:08
Կառավարության նիստերի դահլիճում այսուհետ հայկական արտադրության համակարգիչներ կգործեն. վարչապետը կոչ է անում օգտվել հայկական արտադրանքից

Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է, այսուհետ կգործեն հայկական արտադրության համակարգիչներ, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա կապված է մոտեցման փոփոխության հետ, սա մեր քաղաքական մոտեցումն է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում, ոչ միայն ծրագրային ապահովման, այլև կոնկրետ արտադրանքի իմաստով»,- ասաց Փաշինյանն ու հավելեց, որ ԱԺ-ում նույնպես պետք է նման փոփոխություն լինի։

«Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Հայաստանում արտադրությունը զարգանա, մենք բոլորս նախապատվությունը պետք է տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրողներին: Ինչպես տեսնում եք՝ այդպիսի հնարավորություն կա»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է գնումներ անելիս նախապատվություն տալ հայկական արտադրությանը․ «Դա և հաճելի, և շահավետ, և մեծացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները»,- ասաց նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին