Կարևոր իրադարձություններ

Զինված հարձակման է ենթարկվել Գյանջայի քաղաքապետը

04 Հուլիս, 2018 12:36
Զինված հարձակման է ենթարկվել Գյանջայի քաղաքապետը

Երեկ զինված հարձակման է ենթարկվել Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևը: Քաղաքապետը և նրա թիկնապահ Գասըմ Աշբազովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկները նրանց վիճակը բավարար են գնահատում: Հարձակումն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է Գյանջա քաղաքի բնակիչ 35-ամյա Յունիս Սաֆարովը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարձակման քննությունը վերցրել է անձնական վերահսկողության տակ: Այս պահի դրությամբ այլ տեղեկություններ չեն հրապարակվում: 

 

Լրահոս

Դիտել ավելին