Կարևոր իրադարձություններ

Երևանում շենքը հոսանքազրկվել է ինչի հետևանքով քաղաքացին արգելափակվել է վերելակում

04 Հուլիս, 2018 12:22
Երևանում շենքը հոսանքազրկվել է ինչի հետևանքով քաղաքացին արգելափակվել է վերելակում

Հուլիսի 4-ին, ժամը 09:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 39ա շենքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով քաղաքացին արգելափակվել է վերելակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացուն:

 

Լրահոս

Դիտել ավելին