Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    550
    558

  • RUB

    7,2
    7,45

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 10.3 տոկոսով

04 Հուլիս, 2018 12:04
Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 10.3 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1 մլն 206 հազար 952 մարդ, որը 10.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: 

Ընթացիկ տարվա հունիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 251 հազար 476 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.8 տոկոսով: 

2018 թվականի հունիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 234 հազար 738 մարդ՝ 11.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հունիս ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար-հունիս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 6.8 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 7980 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 10912 տոննա ապրանք:

2018 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 16 հազար 738 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 7 հազար 744 մարդ: 

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 76 հազար 88 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 35 հազար 173 մարդ: 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին