Կարևոր իրադարձություններ

Միքայել Հարությունյանը Հայաստանից դուրս է եկել, երբ դեռ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր. ԱԱԾ տնօրեն

04 Հուլիս, 2018 11:43
Միքայել Հարությունյանը Հայաստանից դուրս է եկել, երբ դեռ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր. ԱԱԾ տնօրեն

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է ողջ իրավիճակին:Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա անդրադարձավ նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալման փաստին: Վանեցյանը նկատեց, որ իրենք քննություն են իրականացնում՝ պարզելու, թե արդյոք Վարդանյանն իսկապես վերադարձրել է հիմնադրամից վերցրած գումարները, թե ոչ: «Հստակ գիտենք, որ մոտ 130 մլն դրամ է հանել հիմնադրամից ու խաղացել խաղատներում: Պետք է ստուգումներ լինեն, որոնց ավարտին կտեղեկացնենք արդյունքների մասին»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ ընդգծելով, որ այն փաստը, որ Արա Վարդանյանն օգտվել է հիմնադրամի վարկային գծից, արդեն իսկ քրեորեն պատժելի է:

Անդրադառնալով մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առնչվող հարցին՝ ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ նա Հայաստանից դուրս է եկել դեռ այն ժամանակ, երբ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին