Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ջրամատակարարման ընկերությունը հայտարարել է, որ չի կարող բնակչությանն ապահովել խմելու ջրով

04 Հուլիս, 2018 11:03
Ադրբեջանի ջրամատակարարման ընկերությունը հայտարարել է, որ չի կարող բնակչությանն ապահովել խմելու ջրով

Բաքվի և ընդհանուր Ադրբեջանի էներգամատակարարման հարցում առաջացած խնդրի պատճառով «Ազերսու» ընկերությունը չի կարող բնակչությանն ապահովել խմելու ջրով: Այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անար Ջաբրաիլին, հաղորդում է minval.az-ը:

Նրա խոսքով՝ Կուր գետում և Ջեյրանբաթանում ջրամաքրման կայաններում դադարեցվել է ջրի մաքրման և մատակարարման գործընթացը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ չորեքշաբթի Բաքվի մետրոպոլիտենը փակ կլինի ուղևորների սպասարկման համար: Հաղորդվել է, որ երեքշաբթի ադրբեջանական ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով որոշ վայրերում խնդիրներ են առաջացել էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված:

Մինչ այդ հաղորդվել էր, որ Ադրբեջանի տարածքում լույս հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումն ազդել է նաև ջրամատակարարման վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին