Կարևոր իրադարձություններ

Դատարանի որոշմամբ Մալայզիայի նախկին վարչապետը գրավի դիմաց ազատ է արձակվել

04 Հուլիս, 2018 10:58
Դատարանի որոշմամբ Մալայզիայի նախկին վարչապետը գրավի դիմաց ազատ է արձակվել

Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը Կուալա Լումպուրի դատարանի որոշմամբ ազատ է արձակվել 1 մլն մալայզիական ռինգիտի (շուրջ 247 հազար դոլար) չափով գրավի դիմաց, փոխանցում է ՌՏ–ն։

Նշվում է, որ Ռազակը ստիպված կլինի հանձնել քաղաքացիական եւ դիվանագիտական անձնագրերը։

Միաժամանակ, Մալայզիայի նախկին վարչապետի պաշտպանը խնդրել էր, որ դատարանը ազատեր նրան 500-800 հազարի չափով գրավի դիմաց։

Ռազակի փաստաբանը նաեւ հայտարարել է, որ իր պաշտպանյալը անբասիր հեղինակություն ունի։ Նրա խոսքով, նախկին վարչապետը նույնիսկ Ճանապարհային երթեւեկության կանոնները չի խախտել։

 

Լրահոս

Դիտել ավելին