Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486,5
    489,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,05
    7,3

Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանը համախմբո՞ւմ է ուժերը. նա Ծաղիկ Ռուբոյին հրահանգ է տվել. «Իրավունք»

04 Հուլիս, 2018 10:14
Ծառուկյանը համախմբո՞ւմ է ուժերը. նա Ծաղիկ Ռուբոյին հրահանգ է տվել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի տեղեկություններով՝ վերջերս Գագիկ Ծառուկյանն իր մոտ է հրավիրել Ռուբեն Գեւորգյանին՝ Ծաղիկ Ռուբոյին եւ նրան հրահանգել՝ համախմբել եւ կազմ պատրաստ վիճակում պահել Գեւորգյանին հավատարիմ ազատամարտիկներին:

Մի վարկածով, որ եթե սկսվի ԵԿՄ-ի կազմաքանդման գործընթացը, Գեւորգյանը փորձի հնարավորինս համախմբել այդ հատվածի ազատամարտիկներին եւս՝ բերելով ծառուկյանական դաշտ:

Այլ վարկածով, որ Ծառուկյանն ամրապնդի իր ուժային հենարանը, ինչի կարիքը, ինչպես ցույց տվեց նրա անվտանգության պետի ձերբակալությունը, կարող է զգացվել:

Նշվածի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ռուբեն Գեւորգյանից, ով սակայն քմծիծաղ տալով ասաց միայն. «Նման բան չկա: Ծառուկյանը իմ ընկերն է… Լավ եղեք»:

Հա, էլի ընկեր, բայց դա ի՞նչ կապ ունի հավատարիմ ազատամարտիկներին համախմբելու հետ: Ավելին, պետք է ընկեր լիներ, նման հանձնարարություն տա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին