Կարևոր իրադարձություններ

Վարչապետի` Եվրոպա այցին ռուսական իշխանությունները այսպիսի «վերաբերմունք» են դրսևորում. «Հրապարակ»

04 Հուլիս, 2018 09:49
Վարչապետի` Եվրոպա այցին ռուսական իշխանությունները այսպիսի «վերաբերմունք» են դրսևորում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ստեփանծմինդա-Լարս անցակետում կուտակումներ են՝ մեծ թվով հայկական մեքենաներ են կանգնած` բեռնված գյուղմթերքով։

Որոշ մեքենաներ մոտ 7 օր է` սպասում են իրենց հերթին։ Պաշտոնապես կուտակումները բացատրեցին անցակետի փոքր թողունակությամբ եւ զբոսաշրջիկների մեծ ծավալով, սակայն, որոշ աղբյուրների փոխանցմամբ, ռուսական իշխանությունները սրանով նաեւ որոշակի «վերաբերմունք» են դրսեւորում այն փաստի հետ կապված, որ ՀՀ վարչապետն իր առաջին պաշտոնական այցը կատարում է դեպի Եվրոպա․ հուլիսի 11-12-ին մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

 

Լրահոս

Դիտել ավելին