Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի նախկին մարզպետը փորձում է ստվերային կերպով վերահսկել մարզպետարանի գործունեությունը. «Ժողովուրդ»

04 Հուլիս, 2018 09:43
Արագածոտնի նախկին մարզպետը փորձում է ստվերային կերպով վերահսկել մարզպետարանի գործունեությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը, որ վաղուց վայր է դրել պաշտոնական լիազորությունները,այնուամենայնիվ փորձում է ստվերային կերպով վերահսկել մարզպետարանի գործունեությունը:

Ըստ մեր աղբյուրների՝ Սահակյանը մշտապես իր ժամանակը անցկացնում է փոխմարզպետների աշխատասենյակներում եւ այդպես վերահսկում մարզպետարանի աշխատանքը:

Նշենք, որ Արագածոտնի մարզպետը ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն է. նա այս պաշտոնին էր, երբ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ էր, ու վերանշանակվեց նաեւ թավշյա հեղափոխությունից հետո. ՀՅԴ-ն համագործակցում է Փաշինյանի կառավարության հետ:

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ժամանակ, երբ Դաշնակցությունը հանդես էր գալիս փոքր գործընկերոջ կարգավիճակում, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանն էլ կարողանում էր պահպանել իր դիրքերը` փոխմարզպետների միջոցով ղեկավարելով այդ կառույցը:

Սահակյանը փորձում է նույն գործելաոճով շարունակել նաեւ հիմա: Չնայած, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ե՛ւ Սահակյանը, ե՛ւ ներկայիս մարզպետ Սիմոնյանը հերքեցին այդ լուրերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին