Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս Google-ում միանգամից գտնել ցանկացած ինֆորմացիա

04 Հուլիս, 2018 00:25
Ինչպե՞ս Google-ում միանգամից գտնել ցանկացած ինֆորմացիա

Google որոնողական համակարգը դարձել է մեր կյանքի անբաժան մասը: Որոնողական համակարգում կարելի է գտնել հսկայական քանակության ինֆորմացիա՝ ցանկացած երևույթի վերաբերյալ: Սակայն ոչ միշտ է, որ հնարավոր է գտնել կոնկրետ ինֆորմացիան մեկ անգամից: Դրա համար պետք է ծանոթ լինել մի քանի նրբությունների:

1. Եթե ուզում եք գտնել կոնկրետ բառի բացատրությունը կամ արտահայտությունը, ապա կարող եք օգտվել չակերտներից: Որոնելիս բառը չակերտներում գրելը կօգնի, որ որոնողական համակարգը գտնի հենց կոնկրետ բառաձևը, այլ ոչ թե բառերի տարբեր հոլովներ:

2. Եթե ցանկանում եք գտնել փաստաթուղթ, որտեղ կա կոնկրետ բառ կամ նախադասություն, ապա բառը կամ նախադասությունը որոնելուց առաջ դիմացը դնել + նշանը և բացատ:

3. Եթե փնտրում եք կոնկրետ ձևաչափի կոնտենտ, ապա պարզապես գրեք ֆայլի անունը, այնուհետև mime, վերջակետ և ձևաչափը:

4. Եթե չեք ուզում որոնման պատասխանների մեջ գտնել ինչ-որ բառ, ապա փնտրվող բառը կամ արտահայտությունը գրելուց հետո պետք է գրել այն բառը, որը չեք ուզում գտնել, պարզապես դիմացից ավելացնելով – նշանը և բացատ:

5. Եթե ցանկանում եք գտնել մի քանի բառ մեկ նախադասության մեջ, ձեզ կօգնի & նշանը: Պետք է պարզապես գրել բառերը կամ արտահայտությունները՝ միմյանցից բաժանելով այս նշանով:

6. Եթե ցանկանում եք գտնել ինֆորմացիան ինչ-որ լեզվով, ապա պետք է պարզապես գրել որոնվող բառը, այնուհետև՝ բացատ, lang, վերջակետ և որոնվող լեզվի կրճատ տարբերակը:

7. Եթե ցանկանում եք գտնել ինֆորմացիան կոնկրետ կայքում, ապա պարզապես պետք է նշել, թե որ կայքում եք ուզում փնտրել՝ որոնվող բառի կամ նախադասության դիմաց գրելով site և կայքի հասցեն:

 

Լրահոս

Դիտել ավելին