Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում Թրամփի դեմ գրությամբ վերնաշապիկներ են սկսել վաճառել

04 Հուլիս, 2018 00:14
ԱՄՆ-ում Թրամփի դեմ գրությամբ վերնաշապիկներ են սկսել վաճառել

Ամերիկյան Walmart խոշորագույն առևտրի կենտրոնների ցանցի կայքում նոր վերնաշապիկներ են հայտնվել՝ Impeach 45 («Իմպիչմենթ 45») գրությամբ:

Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ Թրամփի դեմ գրությամբ վերնաշապիկը նկատել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից և ակտիվիստ Ռայան Ֆուրնյեն: «Ինչո՞ւ եք դուք ձեր կայքում մանկական հագուստ վաճառում «Իմպիչմենթ 45» գրությամբ: Ի՞նչ եք դրանով ուզում ասել»,- գրել է ամերիկացին իր թվիթերյան էջում:

Walmart-ի կայքում վերնաշապիկը վաճառվում է 16.95-24.9 դոլարով: Սոցցանցի մյուս օգտատերերը բազմաթիվ իրեր են գտել Impeach 45 գրությամբ՝ տարբեր գույներով և տարբեր չափսերի վերնաշապիկներ:

Առևտրի ցանցի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

 

Լրահոս

Դիտել ավելին