Կարևոր իրադարձություններ

Բենյամին Նեթանյահուն Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

03 Հուլիս, 2018 23:30
Բենյամին Նեթանյահուն Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա, իսկ հուլիսի 11-ին հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայում Իսրայելի դեսպանատանը:

«Վարչապետ Նեթանյահուն մտադիր է նախագահ Պուտինի հետ հանդիպել հաջորդ շաբաթ Մոսկվայում», - ասել է գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի ղեկավարությունն ու ռազմական հրամանատարությունը մշտական կապի մեջ են գտնվում Ռուսաստանում և ԱՄՆ-ում իրենց գործընկերների հետ՝ կապված Սիրիայի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի հետ, որտեղ մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ընդդիմության միջև:

 

Լրահոս

Դիտել ավելին