Կարևոր իրադարձություններ

Փոխնախարարը միայն բնակարան ունի. «Փաստ»

04 Հուլիս, 2018 09:00
Փոխնախարարը միայն բնակարան ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սփյուռքի նախարարի տեղակալ նշանակված Բաբկեն Տեր–Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նորանշանակ փոխնախարարի միակ սեփականությունը բնակարանն է: Բացի այդ, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 2 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 4 հազար դոլար, որը նրա՝ նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձն է:

Ծնվել է Փարիզում, մեծացել և կրթությունը ստացել է ԱՄՆ–ում: Մասնագիտությամբ զարգացման տնտեսագետ է: Ունի Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի (London School of Economics) քաղաքական ու տնտեսական զարգացման, ինչպես նաև՝ քաղաքական հաղորդակցության գծով երկու մագիստրոսական աստիճան:

Բացի փոխնախարար լինելուց, հասարակական հիմունքներով ստանձնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը տնտեսական հարցերով:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին