Կարևոր իրադարձություններ

Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճարի դիմաց հսկայական խաչ է տեղադրվել

03 Հուլիս, 2018 22:48
Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճարի դիմաց հսկայական խաչ է տեղադրվել

Բարսելոնայի Սուրբ ընտանիքի («Սագրադա Ֆամիլիա») հնագույն քրիստոնեական տաճարի դիմաց հսկայական քարե խաչ է հայտնվել:

Ինչպես գրում է Euromag-ը, «Կրեու Գլորիոսան» («Փառահեղ խաչ») իրենից հսկայական կառույց է ներկայացնում, որի քաշը կազմում է 18 տոննա: Խաչի բարձրությունը կազմում է 7.5 մետր, իսկ լայնությունը՝ 4.25 մետր:

Աշխատանքների իրականացման ժամանակ երթևեկությունը Սարդենյա փողոցում մասամբ արգելափակված է եղել: Պատվանդանի վրա խաչը տեղադրվել է վերամբարձ կռունկի օգնությամբ:

Ինչպես նշվում է, այն հաղթական խաչ է, և դրա վրա չկա Քրիստոսի պատկերը: Խաչի մասին նշագրում է արված տաճարի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի պատկերած նախնական գծագրերում:

 

Լրահոս

Դիտել ավելին