Կարևոր իրադարձություններ

WTI նավթի գինը 2014 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 75 դոլարը

03 Հուլիս, 2018 22:40
WTI նավթի գինը 2014 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 75 դոլարը

Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի գինը նյույորքյան առևտրային բորսայում աճել է 1.53 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 75.07 դոլար: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին վկայում են աճուրդի տվյալները:

Վերջին անգամ այս տեսակի նավթի մեկ բարելի գինը 75 դոլարից բարձր է եղել 2014-ի նոյեմբերին:

Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի գինն, իր հերթին, աճել է 1.36 դոլարով՝ կազմելով 78.35 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Նավթի թանկացման ֆոնին դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ նվազել է 0.42 տոկոսով՝ կազմելով 63.16 ռուբլի:

 

Լրահոս

Դիտել ավելին