Կարևոր իրադարձություններ

Նախիջևանում ՀՀ զինված ուժերի առաջ տված դիրքը (լուսանկարներ)

03 Հուլիս, 2018 22:03
Նախիջևանում ՀՀ զինված ուժերի առաջ տված դիրքը (լուսանկարներ)

Համաձայն ոչ պաշտոնական տվյալների Նախիջևանում նաև հայկական կողմն է դիրքեր առաջ տվել դեռևս ս․թ․ ապրիլից սկսած։ Հունիսի 10–ին Ռազմինֆոյի լրագրողները եղել էին այդ դիրքերից մեկում։ Արբանյակային լուսանկարը նույնպես ցույց են տալիս  հայկական զինուժի առաջխաղացումը։

Նոր դիրքը Պարույր Սևակ գյուղից շուրջ 3,6 կմ հարավ–արևելքում է:

Հայկական առաջխաղացումը Նախիջևանում՝ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին:

Հայական առաջխաղացումը Նախիջևանում՝ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին:

Ըստ արբանյակային լուսանկարների՝ հայկական կողմի ինժեներական աշխատանքները այս հատվածում սկսում են ապրիլի սկզբից, իսկ ապրիլի 17-ին երևում է որոշակի առաջխաղացում: Նոր դիրքը ստեղծվում է ապրիլի 17-ից մայիսի 7-ը ընկած հատվածում:

Հայկական նոր դիրքից երևում է թշնամու դիրքը

Հայկական նոր դիրքից երևում է թշնամու դիրքը

Ուղիղ գծով ՀՀ զինուժը առաջ է շարժվել մոտ 750 մ:

Հետագայում այս հատվածում ևս շարունակվում են ինժեներական աշխատանքներ՝ կառուցվում է նոր ճանապարհ:

Նախիջևանի հայկական նոր դիրքին կից նորակառույց ճանապարհը․աշխատանքները շարունակվում են

Դիրք տանող նորակառույց ճանապարհը․ 2018 թ․ հունիսի 10-ի դրությամբ աշխատանքները շարունակվում են

Դիրքը

ՀՀ ԶՈւ նոր դիրքը

Այցը կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին