Կարևոր իրադարձություններ

Անգլիայում ձերբակալել են նորածինների սպանության մեջ կասկածվող բուժքրոջը

03 Հուլիս, 2018 21:49
Անգլիայում ձերբակալել են նորածինների սպանության մեջ կասկածվող բուժքրոջը

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Չեշիր կոմսության հիվանդանոցի մանկական բաժանմունքի աշխատակցուհուն, ով կասկածվում է ութ նորածինների սպանության մեջ՝ գրում է Guardian-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ քննիչները նրան կասկածում են ևս վեց նորածինների սպանության անհաջող փորձի մեջ: Ոստիկանությունը հայտարարել է, որ մեծ հաշվով հետաքննություն է իրականացվում 17 նորածինների մահվան դեպքով:

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ մանկաբուժության և մանկան առողջության թագավորական քոլեջի հանձնաժողովը իր զեկույցում չի կարողացել պարզաբանել հիվանդանոցում մանկական մահացության աճի պատճառները:

 

Լրահոս

Դիտել ավելին