Կարևոր իրադարձություններ

Ռեփերը պատվիրել է ադամանդներից պատրաստված իր դիմանկարով կախազարդ

03 Հուլիս, 2018 21:40
Ռեփերը պատվիրել է ադամանդներից պատրաստված իր դիմանկարով կախազարդ

Ամերիկացի ռեփեր Lil Pump-ը ոսկերչական իրերի Icebox բրենդին սեփական պատկերով կախազարդ է պատվիրել: Այս մասին հաղորդում է Hotnewhiphop-ը:

Սպիտակ, դեղին և վարդագույն ոսկուց պատրաստված զարդը ամբողջովին պատված է դասական և բագետի ադամանդներով: Դասական կլոր քարերով պատվախ են ռեփերի դեմքի ոճավորված արտահայտությունը և նրա բրենդային սանրվածքը: Բագետե ադամանդները պատկերում են ատամները և աչքերի բիբերը: Միայն մեկ օրինակով պատվիրված զարդի արժեքը 360 հազար դոլար է:

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Lil Pump-ը (իրական անունը Գաազի Գարսիա) Մայամիից է: Գարսիան SoundCloud-ի էջում սկսել է երգեր ներբեռնել 2016 թվականից, իսկ 2017-ին թողարկել է իր առաջին դեբյուտային ալբոմը, որը նվաճել է Billboard 200-ի երրորդ հորիզոնականը:

 

Լրահոս

Դիտել ավելին