Կարևոր իրադարձություններ

Սննդի անվտանգության ոլորտում կապահովվի սկսված ծրագրերի շարունակականությունը

03 Հուլիս, 2018 20:56
Սննդի անվտանգության ոլորտում կապահովվի սկսված ծրագրերի շարունակականությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանը հուլիսի 3-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցելու և որակական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, կարևորվել է սկսված ծրագրերի շարունակականության ապահովումը:

Տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության ոլորտում աշխատանքների իրականացման իր հեռանկարային ծրագրերն, ինչպես նաև վերահսկողության մակարդակը էականորեն բարելավելու ուղիները:

Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչները խոսել են իրենց հեռանկարային նախաձեռնությունների մասին՝ կապված, մասնավորապես, հանրակրթության ոլորտում արդեն գործող «Տաք սնունդ» ծրագրի հետ: Ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունը նշվել է երկուստեք:

 

Լրահոս

Դիտել ավելին