Կարևոր իրադարձություններ

Իրանը Իսրայելին մեղադրել է ամպերը գողանալու մեջ

03 Հուլիս, 2018 20:38
Իրանը Իսրայելին մեղադրել է ամպերը գողանալու մեջ

Իրանի քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Գոլամրեզա Ջալալին Իսրայելին մեղադրել է կլիմայական պատերազմ սանձազերծելու մեջ՝ գրում է ynentnews.com-ը:

Նրա խոսքով՝ իրանական գիտական կենտրոնները փաստում են, որ երկրում կլիմայական փոփոխություններ են տեղի ունենում: Ջալալին հայտարարել է, որ Իսրայելը «տարածաշրջանում առկա մեկ այլ երկրի հետ համատեղ ներազդում է դեպի Իրան շարժվող անձրևաբեր ամպերի վրա»՝ զրկելով Իրանին անձրևներից:

«Ոչ մի երկիր իրավունք չունի ամպերը գողանալու»,- նշել է Ջալալին՝ հավելելով, որ, գիտական տվյալների համաձայն, վերջին 4 տարիների ընթացքում Աֆղանստանից մինչև Միջերկրական ծով, բացառությամբ Իրանի տարածքի, ծովի մակարդակից 2,2 հազար մետր բարձրության վրա գտնվող բոլոր լեռնագագաթները պատված են եղել ձյունով: «Իրանը տառապում է երկարատև երաշտից»,- ասել է Ջալալին:

 

Լրահոս

Դիտել ավելին