Կարևոր իրադարձություններ

Բաքվում հոսանքազրկման պատճառով մարդկանց տարհանում են մետրոյից

03 Հուլիս, 2018 19:54
Բաքվում հոսանքազրկման պատճառով մարդկանց տարհանում են մետրոյից

Բաքվի մետրոյի բոլոր կայանները դադարեցրել են աշխատանքը հոսանքազրկման պատճառով՝ տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով մետրոպոլիտենի մամլո ծառայությանը:

Գիշերը հայտնի է դարձել Ադրբեջանում մասշտաբային հոսանքազրկման մասին, այն բանից հետո երբ երկրի կենտրոնում գտնվող Մինգեչաուր քաղաքի էլեկտրակայանում պայթյուն է եղել, որին հետևել է հրդեհը: «Ազերէներջի» ընկերության ղեկավար Էթիբար Փիրվերդիևը հայտնել է, որ վթարի պատճառը սաստիկ շոգն է: Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահը միջադեպի մեղավորներին և պատճառները հայտնաբերելու կոչված պետական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել:

 

Լրահոս

Դիտել ավելին