Կարևոր իրադարձություններ

Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալն ականազերծման օրիգինալ տարբերակ է մտածել և մահացել

03 Հուլիս, 2018 20:08
Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալն ականազերծման օրիգինալ տարբերակ է մտածել և մահացել

Սիրիայում գործող «Դեր Զորի ռազմական խորհրդի» ղեկավարներից Աբու Շահդը տարածքի ականազերծման սեփական տարբերակ է գտել, ինչը հանգեցրել է նրա մահվան, այս մասին գրում է lenta.ru-ն։

Հայտնի է, որ, փորձելով ականազերծել Հավի Բումասսա գյուղում գտնվող պայթուցիկ նյութը, կրակել է դրա վրա ինքնաձիգից։ Աղբյուրը նշում է, որ դրա հետևանքով քուրդ զինյալը մահացել է։

Նշված տարածքները քրդական խմբավորումներն իրենց վերահսկողության տակ են առել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղված մարտերում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին