Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի օգնականը հերքում է իր մասնակցությունը «Օլիմպավանում» տեղի ունեցածին

03 Հուլիս, 2018 19:16
Ծառուկյանի օգնականը հերքում է իր մասնակցությունը «Օլիմպավանում» տեղի ունեցածին

Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական, ձերբակալված Էդուարդ Բաբայանը հերքում է իր մասնակցությունը «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպին:

Պաշտպանը չբացառեց, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունենա, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով անձին ձերբակալել են այն դեպքում, երբ դեռևս դատաբժշկական եզրակացություն չկա, այս ամենից բացի՝ մամուլում կան նաև տեղեկություններ, որ, այսպես ասած, տուժող կողմը բողոք չունի, իսկ վերջինս կինը նշում, թե ամուսինը ծեծի հետևանքով չի ստացել այդ վնասվածքները:

Նշենք, որ դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն տարածվելուց հետո տուժող տղամարդու կինը լրատվամիջոցներին հայտնել է, թե «ամբիոնի վրա ջուր է թափված եղել և ամուսինը կտրուկ պտտվելուց ոտքը դրել է ջրի վրա և սայթաքել, ընկել է աթոռի վրա, ուրիշ ոչ մի բան չի եղել։ Մենք ոչ մի խնդիր, ոչ մի բողոք չունենք պարոն Ծառուկյանի հետ»,- նշել է տուժող տղամարդու կինը հավելելով, որ իր ամուսնուն թմրեցնող դեղեր են ներակել, գիտակցությունը տեղում չի եղել, ինչ ասել է դեղի ազդեցության տակ է եղել։

Պաշտպանը նշեց, որ ձերբակալման որոշումը ակնհայտ ապօրինի է և իրենք պատրաստվում են բողոքարկել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 50-ամյա մի տղամարդ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառվել են «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել է, իսկ նրա նկատմամբ կատարված բռնությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը:

Նա տեղեկացրել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, ուստի՝ Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում որոշում է կայացվել՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ՀՔԾ ուղարկելու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին