Կարևոր իրադարձություններ

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Թեհրանի համալսարան

03 Հուլիս, 2018 19:00
Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Թեհրանի համալսարան

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 1-ին այցելեց Թեհրանի համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ ռեկտոր Մահմուդ Նիլի Ահմադաբադիի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը ներկայացրեց գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում ՀՀ վերջին տարիների ձեռքբերումները, մասնավորապես, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ունեցած առաջընթացը:

Թեհրանի համալասարանի ռեկտորը խոսեց իր ղեկավարած հաստատության կառուցվածքի և այլ երկրների հետ համագործակցության փորձի ու հնարավորությունների մասին: Այս համատեսքտում կողմերը քննարկեցին համալսարանական համագործակցության հեռանկարները:

 

Զրուցակիցներն անդրադարձան համատեղ գիտակրթական և հետազոտական ծրագրեր իրականացնելու, ուսանողների և դասախոսների փոխանակության, գիտաժողովներ և տարբեր ձևաչափերով հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությանը:

Երկկողմ համագործակցության ներուժի բացահայտման և փոխճանաչողության մակարդակի բարձրացման նպատակով կողմերը կարևորեցին երկու երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչների փոխայցելությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին